Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ընդունել է այսպես կոչված «գեյ-լոբբիի» առկայությունը Հռոմի կուրիայում` կաթոլիկ եկեղեցու հիմնական վարչական մարմիններից մեկում:

«Գեյ-լոբբիի առկայույթյան մասիսն խոսակցությունները արդարացված են: Այն գոյություն ունի: Սակայն մենք դրա հետ կապված խնդիրները կլուծենք»,- հայտարարել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը լատինամերիկացի հավատացյալների հետ հանդիպմանը, հաղորդում է «Agence France-Presse»-ը:

Այսպիսով, Հռոմի Պապը անուղղակի հաստատել է ավելի վաղ տարածված այն լուրերը, թե Վատիկանի բարձրաստիճան միասեռականները դարձել են շանտաժիստների զոհը:

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել կամ հերքել տեղեկատվությունը, արդյոք Ֆրանցիսկոս Պապը խոսել է այդ մասին, թե ոչ, գրում է «Լենտան»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի Պապը կառուցվածքային բարեփոխումներ է մտադիր իրականացնել Հռոմի կուրիայում: