Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 19.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով Մուրացան ԲԿ է տեղափոխվել Երեւանի Բրյուսովի փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 3-ամյա Գ. Աբրահամյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: