Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 17.00-ից մինչեւ ժամը 17.30-ը Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են ցանքատարածքներ եւ մշակովի այգիներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վնասի չափերը ճշտվում են:
Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:




























