Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Էդուարդ եւ 19-ամյա Գուրգեն Ա.-երը Շիրակի մարզի իրենց գյուղից եկել են Այգեստան թաղամաս՝ աղջիկ փախցնելու: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Շիրակի մարզից 26-ամյա Էդուարդ Ա.-ին եւ 19-ամյա Գուրգեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գուրգեն Ա.-ի հետ նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի Այգեստան թաղամասից ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առեւանգել են Սեդա Ա.-ին:

Քրեական գործ է հարուցվել  131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդ առեւանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Խափանման միջոց է ընտրվել գրավը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: