Թուրքական Gunluk թերթի լուրերի բաժնի ղեկավար Ռամազան Փեքգյոզին փողոցում մոտեցել է անհայտ մեկը եւ սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին: Հաղորդում է вianet.org թուրքական կայքը:

«Մենք լուծեցինք Հրանտ Դինքի հարցերը: Նույն ճակատագիրը սպասվում է նաեւ քեզ»,- ասել է անծանոթը:

Լրագրողը դիմել է Ստամբուլի ոստիկանություն, որն անմիջապես ձերբակալել է սպառնացող մարդուն: Փեքգյոզի խոսքով, այդ մարդը սկսել է իրեն հետապնդել իր գրասենյակ գնալու ճանապարհին: Երբ լրագրողը հասկացել է, որ իրեն հետապնդում են, մոտեցել է անծանոթին եւ բացատրություն խնդրել, սակայն վերջինս հայտարարել է, որ ուղղակի քայլում է փողոցում:

Ոստիկանությունը պարզել է, որ նա քրեական անցյալ ունի եւ մեկ անգամ արդեն ազատազրկվել է գողության համար: