Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կուրղինյան փողոցի թիվ 20 տան մոտ տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 32UL724 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազի խողովակին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:




























