Հունիսի 11-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցի թիվ 2 տանը տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն` առանց հրդեհի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք հրդեհի բռնկումով` առանց պայթյունի:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է դուռ եւ գազի բալոն (3 կգ):