Հունիսի 11-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Րաֆֆիի փողոցի թիվ 111 շենքի մոտ այրվում է տնակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մարս» ՓԲԸ-ի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.45-ին, մարվել` 20.54-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (15 քմ):




























