Հունիսի 11-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մուշ 2 թաղամասի թիվ  40 շենքի  3-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները, բացելով բնակարանի դուռը,  լոգարանի հատակին հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող, 32-ամյա Լ. Մաշինյանին:

Վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: