Հունիսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 29-րդ կմ-ին   «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի  վարորդը վրաերթի է ենթարկել Չարենցավան  քաղաքի բնակչուհի, 53-ամյա Անգին  Ջումայանին, որը  տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: