Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, գողության 16 դեպքից` 9-ը, իսկ խուլիգանության` 1   եւ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  կողոպուտի եւ գողության 1-ական  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5  պատահար. 1 մարդ  զոհվել է, 5-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: