Հունիսի 11-ին, ժամը 17.00-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ ժամը 12.00-ին Մալաթիա վարչական շրջանում գտնվող եկեղեցու մոտից նստել է «Օպել Վեկտրա»  մակնիշի տաքսի ավտոմեքենա եւ ուղեւորվել Արշակունյաց պողոտա, որտեղ իջնելով՝ վարորդին  վճարել է 5.000 դրամ, սակայն վերջինս վերցնելով գումարը, առանց մանրը` 3.500 դրամը վերադարձնելու` դիմել է փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 18.00-ին,  վարորդը  ներկայացել է բաժին:

Կատարվում է հետաքննություն: