Հունիսի 11-ին, ժամը 08.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Երեւանյան փողոցում գտնվող կամրջի վրա  դուրս  է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: