Հունիսի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 43-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել էլեկտրասյանն ու շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























