Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվող երկրորդ սեմինար-դասընթացի մասնակիցների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է նման դասընթացների անցկացումը եւ ընդգծել, որ սեմինարները դրական ազդեցություն կունենան համայնքների ղեկավարների աշխատանքի եւ հետագա գործունեության կազմակերպման վրա` նոր որակ հաղորդելով նրանց տեսական գիտելիքներին եւ դրանք գործնականում կիրառելու հմտություններին:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























