Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Թաքսիմի հրապարակը հակակառավարական պաստառներից մաքրելու պատրվակով իրականացրած գործողությունների ժամանակ վնասվածքներ է հասցրել մոտ 4 տասնյակ անձանց։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հունիսի 11-ի առավոտյան ոստիկանության գործողությունների հետեւանքով մինչեւ 16։30-ը Ստամբուլի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներ, այդ թվում 14 մարդ գլխի վնասվածքով, 11 մարդ՝ սալջարդերով. 5 մարդ՝ մարմնի տարբեր մասերում կտրվածքներով։

Մոտ 340 մարդ թունավորվել է արցունքաբեր գազից:

Գանգուղեղի կոտրվածք ստացած փաստաբան Էֆքան Բոլաչին տեղափոխել են Ստամբուլի հայկական հիվանդանոց, սակայն չդադարող արյունահոսության հետեւանքով ստիպված են եղել տեղափոխել Շիշլիի Էֆթալի հիվանդանոց։