Թուրքիայի ռադիոհեռուստաընկերությունների բարձրագույն խորհուրդը «ժողովրդին բռնությունների ուղղորդելու» պատճառաբանությամբ տուգանել է մի քանի թուրքական հեռուստաընկերությունների, ովքեր ցույց են տվել «Գեզի» այգու իրադարձությունները։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոհեռուստաընկերությունների բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ դրամական տուգանքի են ենթարկվել Halk TV, Cem Tv եւ EM TV հեռուստաընկերություններին։
Թուրքական պարբերականը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ փաստորեն սրանով խրախուսվում է ստամբուլյան իրադարձությունների ժամանակ ցուցադրել պինգվինների մասին վավերագրական ֆիլմեր, ինչպես դա արեց CNNturk-ը, երբ CNN-ը ցուցադրում է թե ինչպես են ոստիկանները ջարդում քաղաքացիներին։




























