Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Կամոյի փողոցի թիվ 12 հասցեում` «Վարդաձոր» ռեստորանի մոտակայքում, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Նույն օրը, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի թիվ 19 տանը նկատվել է 2 օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տան մոտակայքում հայտնաբերվել է օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: