«Եթե Թուրքիայում «հեղափոխության սցենար» զարգանա, ապա ոչինչ պետք չի լինի բացառել, այդ թվում՝ Ադրբեջանում», Analitika.at.ua-ի հետ հարցազրույցում նշել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Նա հիշեցրել է, որ «Հաջորդը Ադրբեջանն է լինելու» կարգախոսն իրոք հնչել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
«Ըստ իս, սա պարզապես կարգախոս չէր, թեեւ սոցիալական կայունության խախտումները տեղ են գտնում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում եւ հետխորհրդային ամբողջ տարածքում: Ամեն ինչ կախված է թուրքական իշխանությունների՝ ճգնաժամը հաղթահարելու ունակությունից: Առայժմ նման բան չի նկատվում: Եթե Թուրքիայում «հեղափոխության սցենար» զարգանա, ապա ոչինչ պետք չի լինի բացառել, այդ թվում՝ Ադրբեջանում»,- նշել է փորձագետը:
Հիշեցնենք Թուրքիայի մի քանի քաղաքներում բողոքի ցույցերը (Ստամբուլ, Անկարա, Անթալիա, Իզմիր, Կոնյե) շարունակվում են մայիսի վերջից: Բողոքի առիթը «Գեզի» այգում ծառահատում կատարելու որոշումն էր: Բնապահպանական ցույցը հետագայում վերածվեց քաղաքականի՝ կառավարության եւ վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջով:
Թաքսիմ հրապարակում նաեւ հակաալիեւյան կոչեր են հնչել:
Տեսագրված կադրերում մի խումբ երիտասարդ ցուցարարների ձեռքին պաստառ է՝ «Ալիեւ, հերթը քոնն է» գրառումով: Լուրեր կան, որ երիտասարդները մուսավաթականներ են եղել:




























