Հայաստանի զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 12-ին, ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու եւ ստանալու պահին ձերբակալվել են Հայաստանի ՊՆ Քննչական ծառայության 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը եւ փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:

Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն: