Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, ով Բաքու է ժամանել Պաղեստինի հարցով միջազգային կոնֆերանսին:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, Դավութօղլուն Ալիեւին է փոխանցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները: Հանդիպմանը նշվել է բոլոր ոլորտներում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման մասին: Կողմերը նշել են, որ բարձր մակարդակի հանդիպումներն ու այցելությունները ծառայում են եղբայրական երկրների կապերի հետագա ամրապնդմանը:




























