Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հնարավոր է, այս ամռանը չմեկնի արձակուրդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարը:

«Այս պահին չեմ կարող ասել, ամենայն հավանականությամբ` ոչ: Աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ է»,- նշեց նա: Հարցին, թե ընտանիքը կների, նա դժվարացավ ասել` նշելով, որ կարող է իսկապես խնդիրներ առաջանան, որ «ոչ միայն ես չեմ հասկանում, այլեւ իրենց հետ եմ ավելի քիչ ժամանակ անցկացնում»:

Նախարարը սիրում է հանգստանալ մաքուր օդում, հանգիստ պայմաններում, ծովում եւս հետաքրքիր է, կարողանում ես լիցքաթափվել: «Ցանկացած տարբերակն էլ նախընտրելի է, միայն թե հանգիստ լինի»,- ասաց նա:

Նա սիրում է հանգստանալ ինչպես Հայաստանի հանգստավայրերում, այնպես էլ արտերկրու, մասնավորապես` ծով է մեկնում: «Ընդհանրապես ժամանակին մեր բոլոր ընտանիքները հանգստանում էին ծովում, չկար ընտանիք, որ չայցելեր ծով, եւ մեր ընտանիքը նույնպես` ծնողների, երեխաների, հարազատների հետ, այցելում էինք ծով, եւ ես հիշում եմ մինչեւ հիմա մեր այցելությունները Սոչի, Սուխում, Յալտա, դրանք բոլորը շատ տպավորվել են ինձ մոտ մինչեւ հիմա»,- ասաց սոցապ նախարարը:

Նա դժվարացավ ասել, թե ինչքան գումար են նախատեսում ամառային հանգստի մասին, ասելով, որ շատ չեն վատնում: «Բնականաբար չունենք շատ հնարավորություններ, որ շատ ծախսենք հանգստի համար»,- ասաց Արտեմ Ասատրյանը: