Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի 2013 թվականի հունիսի 4-ի հրամանով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վլադիմիր Պետրոսի Հովհաննիսյանը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Վլադիմիր Հովհաննիսյանը մինչ նոր նշանակումն աշխատում էր ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում որպես ավագ դատախազ։ Հիշեցնենք, որ Վահրամ Շահինյանը նշված վարչության պետն էր մինչեւ Հատուկ քննչական ծառայության պետ նշանակվելը։