«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման նպատակով հունիսի 13-ին ժամը 10:00–ից մինչեւ ժամը 15:00–ը դադարեցվելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցի նրբանցքի թիվ 26-ից մինչեւ 84 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից: