Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Գ. Գրիգորյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34 ԼԼ 714 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:




























