Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 1-ին փողոցի թիվ 23 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: