Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Քանաքեռի 11-րդ փողոցի նրբանցքի թիվ 113 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: