Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 12-ին, այցելել է քաղաք Մարտունի եւ մասնակցել Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սահակյանը ծաղկեպսակներ է դրել Ավոյի եւ զոհված ազատամարտիկների հուշարձաններին ու մասնակցել Մարտունիի մշակույթի պալատում Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառումներին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից: