Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 2 թաղամասի չբնակեցված  հատվածում `թիվ 25 տան մոտակայքում, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: