Երեւանի քաղաքապետարանը երեկ պատասխանել է «Հայկական ժամանակ» թերթի գրավոր հարցմանը։ Այս մասին տեղեկացնում է «ՀԺ»-ն եւ հավելում.  «Այդ պատասխանից ակնհայտ է դառնում, որ քաղաքապետարանը չի պահանջելու Փակ շուկայի սեփականատիրոջից՝ հուշարձանայդ շենքը բերել նախկին տեսքի։

Փակ շուկան, ինչպես հայտնի է, սեփականության իրավունքով պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որն էլ արդեն ավելի քան մեկ տարի է, ի հեճուկս հանրային բողոքներին, ձեռնամուխ է եղել այդ հուշարձանը ձեւախեղելու գործին»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):