Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլhարմոնիայի մեծ համերգասրահում տեղի է ունեցել «Բոլորը գնում են Երեւան» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող միջոցառման գլխավոր նպատակը հետխորհրդային երկրների մշակութային կապերի ընդլայնումն ու երիտասարդների միջեւ շփման նոր հնարավորությունների ընձեռումն է:
Միջոցառման շրջանակում հնչել է էստոնական ագային երաժշտություն, ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի պետական կամերային նվագախումը:
«Բոլորը գնում են Երեւան» ծրագրի շրջանակում Երեւան են այցելելու ավելի քան 500 օտարերկրյա հյուրեր՝ գիտնականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, լրագրողներ, նաեւ` զբոսաշրջիկներ Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ հետխորհրդային այլ երկրներից:
Մինչեւ հունիսի 16-ը երեւանյան տարբեր մշակութային կենտրոններում նախատեսված են ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական երեկոներ եւ տարբեր այլ միջոցառումներ:
Ծրագիրը շարունակական է, եւ հայաստանյան պատվիրակությունը փոխադարձաբար հյուրընակալվելու է Էստոնիայում:




























