Հունիսի 15-ին` ժամը 11:00-13:30-ը, Երեւանի Բուսաբանական այգում տեղի կունենա աղբահավաք: Աղբահավաքը կազմակերպված է «Ժողովրդական դիվանագիտական առաքելություն. բոլորն ուղեւորվում են Երեւան» ծրագրի եւ «Մաքրենք աշխարհը 2013» շարժման շրջանակներում:

Facebook սոցիալական ցանցի միջոցով կազմակերպիչները հրավիրում են բոլոր ցանկացողներին իրենց ներդրումն ունենալու Երեւանը աղբից ազատելու գործում: Աղաբահավաքի համար անհրաժեշտ պարագաները տրամադրվելու են կազմակերպիչների կողմից: Միջոցառման 200 կամավոր մասնակիցները կստանան հունիսի 15-ին կայանալիք Արարատ Երեւան - Արարատ Տալին ֆուտբոլային հանդիպումը դիտելու հրավիրատոմսեր: