Հունիսի 12-ին, ժամը 22.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 UV 867 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել կամրջից (մոտ 20 մ):
Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` 26-ամյա Է. Պողոսյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























