Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են տարածքի սահմանազատման աշխատանքներ:

Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ ԶՈՒ սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են հայտնաբերված արկը: