Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում ամփոփվել են հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման եւ խորհրդի անդամների քվեարկության արդյունքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Շնորհավորելով եւ բեղմնավոր աշխատանք մաղթելով ընտրված թեկնածուին` վարչապետը որպես հիմնադրամի գործունեության առաջնահերթություններ կարեւորել է պետական մարմինների հետ աշխատանքի ակտիվացումն օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտում եւ մասնագիտական կրթության որակի ապահովման գծով նոր կադրերի պատրաստումը:



























