Հունիսի 13-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի  ծառայողները Զովունի գյուղից բերման են ենթարկել 31-ամյա Արսեն Խ.-ին, որի մոտից  հայտնաբերվել է չորացված կանեփանման զանգված եւ 3  «պիպետկա»:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արսեն Խ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը  հավաքել է Արարատի մարզի Այնթապ գյուղի գերեզմանոցներից՝  իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: