Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը չափազանց կարեւոր է համարում ԵԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկաս կատարելի այցը:
Հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Շահգելդյանը, բացատրելով այդ այցի կարեւորությունը, հիշեցրել է, որ հենց ԵԱՀԿ շրջանակներում է գործում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող Մինսկի խումբը: Շահգելդյանի կարծիքով` բանակցությունները այդ թեմայով կընթանան: «Միջազգային հանրությունը հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերով»,-ընդգծել է ՕԵԿ ներկայացուցիչը:
ԵԱՀԿ գործող նախագահ Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի այցը Հարավային Կովկասի տարածաշրջան ծրագրվում է հունիսի 17-20-ին:




























