Հունիսի 12-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպրեատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան հարեւանությամբ գտնվող գործարանի պատի տակ ինքնաձիգ է թողել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգ եւ ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտով:
Նույն օրը գիշերը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մեկ այլ անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Նանսենի փողոցում՝ թփերի տակ, ինքնաձիգ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված փողոցում՝ եղեւնու տակ, հայտնաբերել է ինքնաձիգ` առանց փամփուշտատուփի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 28 փամփուշտ եւ «ԲՄԳ -Կ 3144 5-84» նշագրումով կլորավուն սարք:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























