Հունիսի 12-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքում «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























