Հունիսի 12-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երեւանի Սեւանի փողոցի թիվ 110 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























