Հունիսի 12-ին, ժամը 14.40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիա եւ Վանտյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 33-ամյա Աննա Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 11-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ
իրացնելու մեղադրանքով:




























