Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու հարթ եւ թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով նախատեսված 1105 մուտքերից շուրջ 690-ում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծավալային առումով աշխատանքներն զգալի են նաեւ բազմաբնակարան շենքերի հարթ եւ թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387 քմ հարթ տանիքներից 32387 քմ-ն արդեն բարեկարգվել ու պատվել է իզոգամով: Ծրագրի համաձայն, փոխվում են նաեւ թեք տանիքների ազբոշիֆերները եւ թիթեղները: 48550 քմ թեք տանիքներից 11578-ն արդեն վերանորոգված է:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով վարչական շրջաններում պարբերաբար կատարվում են ստուգայցեր եւ հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:




























