Վրաստանի ՆԳՆ-ն, այսօր՝ հունիսի 13-ին, հայտնել է Թբիլիսիում ահաբեկչության կանխարգելման եւ երկու օտարերկրացիների՝ Միքայել Քադիեւի եւ Ռիզվան Օմարովի, ձերբակալման մասին: Ձերբակալվածների քաղաքացիությունը չի նշվում:
Հաղորդվում է, որ նրանց ձերբակալել են Թբիլիսիում: Նրանց ժամանակավոր բնակության վայրի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկներ եւ էլեկտրադետոնատորներ: Պայթուցիկ նյութը, ենթադրաբար, պլաստիդ է, հայտնել են ՆԳՆ-ից:
Ինչպես հայտնում է «Նովոստի Գռուզիան», Կադիեւին որոնում է նաեւ Ինտերպոլը:




























