Երեւանում երեկ՝ հունիսի 12-ին, ժամը 01:20-ի սահմաններում, Սեբաստիա 93 Ա տան բնակիչը 31-ամյա Զ. Ա.-ն, վարելով «Jeep Cherokee» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել գազի խողովակի հենասյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Ավտոմեքենայում գտնվող ուղեւորներից 27-ամյա Վ. Ա.-ն մարմնական վնասվածքներ է ստացել եւ բուժօգնության դիմել Մալաթիա բժշկական կենտրոն:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` վարորդը աշխատում է «Անուշ միավորում» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Վ. Ասատրյանը նրա եղբայրն է:




























