Մոսկվայում ձեռնարկատեր Դմիտրի Եֆիմովն մղձավանջային գիշեր է լուսացրել:  Նրա տուն են ներխուժել երկու հայ եւ ադրբեջանցի, իսկ որպես հարձակման զենք օգտագործվել է միացված արդուկը:

Ոստիկաններին կանչել են Ռասպլետինա  փողոցի   9-րդ շենքի բնակիչները՝ առավոտյան ժամը չորսին, հայտնելով, որ բնակարաններից մեկում  վեճ է: Բնակարանում ոստիկանները հայտնաբերել են դանակով զինված չորս կովկասցիների: Ոստիկաններին տեսնելով՝ հանցագործներից մեկն անմիջապես դուրս է ցատկել չորրորդ հարկի պատուհանից եւ փախել: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել մյուս երեքին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Պարզվել է, որ չորս հանցագործներն անաղմուկ բացել են վարձով բնակարանի դուռը, որտեղ այժմ  ապրում են «Ավրորա» ԲԲԸ-ի 35-ամյա գլխավոր տնօրեն Դմիտրի Եֆիմովը, իր 18-ամյա որդին եւ նրա Սախա-Յակուտիայի Հանրապետությունից եկած  40-ամյա ընկերը: Հանցագործները կապել են նրանց,  եւ դանակով ու միացված արդուկով սպառնալով, գումար են պահանջել: Երբ ճշտել են բանկային քարտի ծածկագիրը, նրանցից մեկը  գնացել եւ բանկոմատով  հաշվից հանել է 300 հազար ռուբլի:

Դմիտրի Եֆիմովին հիվանդանոց են տեղափոխել՝ ձախ ոտքի վնասվածքով, իսկ նրա  40-ամյա ընկերը հիվանդանոցում է հայտնվել աջ ձեռքի եւ ձախ ոտքի այրվածքներով, դեմքի, գլխի եւ կրծքավանդակի վերքերով: 

Ոստիկանությունում են հայտնվել Ադրբեջանի եւ Վրաստանի երեք բնակիչներ՝ 26-ամյա Աղվան Մարտիրոսյանը, իր հասակակից Էմին Հուսեյնովը եւ 28-ամյա Գեւորգ Տոնոյանը: Նրանց երրորդ ընկերը հետախուզվում է: