Հայաստանին գազ  մատակարարելու Ադրբեջանի առաջարկը լուրջ չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը հունիսի 7-ին հայտարարել էր, որ Հայաստանին գազ կմատակարարի, եթե նման խնդրանքով Հայաստանը դիմի իրենց:

Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն ակնարկել էր, որ Ադրբեջանը Հայաստանին գազ կմատակարարի որոշակի նախապայմանների առկայության դեպքում` նկատի ունենալով Ղարաբաղյան կարգավորման հարցում զիջումները: