«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, հունիսի 14-ին, ժամը 10.00 - 22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին թաղամասի, Գ.Զոհրաբի, Չուխաջյան փողոցների, Գ.Հասրաթյան 25/2, 25/4 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



























