Հունիսի 12-ին, ժամը 20.05-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացել է 11-ամյա Գրիգոր Թումանյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Ոստիկանությունից: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ընթանում է քննություն:
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ` երեխան մոր հետ միասին զբոսնելիս է եղել Հրազդանի կիրճում, մայրը մի պահ շրջվել է մյուս կողմ, իսկ երեխան ընկել է գետը հենց մոր աչքի առաջ: Տարածքում գտնվող մարդիկ օգնել են եւ նրան հանել են գետից, սակայն 11-ամյա տղան արդեն խեղադամահ էր եղել: Այդտեղից նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, բայց նա արդեն մահացած էր:




























