«Նաիրիտ» ընկերության շուրջ բանակցությունները «Ռոսնեֆթի» հետ շարունակվում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ բուտադիենային մեթոդով կաուչուկ ստանալու տեխնոլոգիան դեռեւս արդիական է ու «Նաիրիտը» դեռ 20 տարի մրցունակ կլինի համաշխարհային շուկայում:
Արմեն Մովսիսյանի տեղեկացմամբ՝ «Նաիրիտի» պարտքը ներկա պահին գերազանցում է 100 միլիոն դոլարը, սակայն «Ռոսնեֆթի» հետ այդ հարցի շուրջ դեռեւս քննարկումներ չեն եղել:



























