Կիրով քաղաքի դատարանում, որտեղ ընթանում են ռուսաստանցի ընդդիմադիր եւ բլոգեր Ալեքսեյ Նավալնիի գործով լսումները, դատախազը պահանջել է Ալեքսեյ Նավալնիի խափանման միջոցը՝ ստորագրությամբ երկրից չբացակայելը, փոխարինել կալանքով: Պետական մեղադրողն իր պահանջը հիմնավորել է դատարանի նկատմամբ պարոն Նավալնիի անհարգալից վերաբերմունքով՝ Կիրովից բացակայելով: Այնուամենայնիվ, դատարանը հրաժարվել է բավարարել պետական մեղադրողի միջնորդությունը:
Դատարանի 13-րդ լսումների ժամանակ մեղադրող կողմը ներկայացրել է մեղադրյալների մեղքի վերջին ապացույցը, գրում է «Կոմերսանտը»:
Հրատարակչությունը հայտնում է, որ ՌՊՌ-ՊԱՌՆԱՍ Դաշնային բյուրոն հունիսի 12-ին առաջարկել էր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին առաջադրել Մոսկվայի քաղաքապետի թեկնածու:




























